ԱԺ ՔՊ-ական պատգամավորները խուսափում են պատասխանել հարցին՝ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարց կա՞ օրակարգում, թե՞ ոչ։
Նշենք, որ Ադրբեջանը շարունակում է կեղծել փաստերը, Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանն ուղիղ պետք է բանակցի այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ նրանց վերադարձն ապահովելու համար։
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր հարց ուղղվեց ՔՊ-ական պատգամավորներին՝ ադրբեջանցիների վերադարձի հարց կա՞ օրակարգում։
«Ես նպատակահարմար չեմ գտնում այս պահին մեկնաբանել Ալիեւի հայտարարությունները, գլխավոր բանակցողները շարունակում են աշխատանքները Ադրբեջանի հետ, միջազգային մեր գործընկերների հետ՝ խաղաղության պայմանագիրն իր վերջնական տեսքին հասցնելու համար։ Բանակցությունների օրակարգում տարաբնույթ հարցեր կան, ես չեմ կարող մանրամասնել բանակցությունների դետալները՝ դրանց խորհրդապահական լինելու բերումով»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ բանակցությունները փակուղի չեն մտել, շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ