Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովին է հանձնել «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, որը Հայ առաքելական եկեղեցու պատվավոր պարգևն է, հայտնում է ՀԱՍԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը:
Պարգևատրման մասին որոշումը ստորագրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, որը Բեգլովին երախտագիտություն է հայտնել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և ցուցաբերվող աջակցության համար:
Պարգևատրումը տեղի է ունեցել Սուրբ Եկատերինա եկեղեցում՝ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի գլխավոր հայկական եկեղեցում։
Կարդացեք նաև