«Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի, այնուհետև համապատասխան որոշումներ կկայացվեն: Այժմ պարտք կա 2024 թվականի համար. վճարման ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին», – Վերոնայի XVII Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
«Դա իրականում ինչ-որ արտառոց բան չէ: ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել», – նշել է Պանկինը: