Մեդիամաքս: «Ազատություն» հուշերում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը առանձին գլուխ է նվիրել ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը:
Գերմանիայի նախկին կանցլերը գրում է, որ Արեւելյան գործընկերության առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում եւ նշում է, որ այս ձեւաչափի անդամներին (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) հնարավորություն էր տրվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ բանակցություններ վարել, որոնք ներառում էին ազատ առեւտրի գոտու ստեղծումը։
«Դա հասարակ բան էր թվում, սակայն իրականում այն դժվար էր գործնականում իրագործել: Քանի որ Պուտինի ռազմավարական շահն էր կանխել նախկին խորհրդային հանրապետությունների եւ ԵՄ-ի միջեւ նման համաձայնագրերի ստորագրումը, նա սպառնում էր նրանց Ռուսաստանի հետ ավանդական տնտեսական կապերի կտրուկ վատթարացմամբ եւ մաքսատուրքերի ներմուծմամբ: Նա երկրներին դրել էր անլուծելի երկընտրանքի առջեւ՝ ընտրություն կատարել Ռուսաստանի կամ ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության միջեւ։ Ադրբեջանը, որն ունի նավթի և գազի սեփական պաշարներ, երբեք որեւէ հետաքրքրություն չէր ցուցաբերել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում, ինչպես նաեւ Բելառուսը, որը Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ էր»,- գրում է Անգելա Մերկելը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: