Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասարակությանը ներարկվել է, որ եթե չեք ուզում՝ «նախկինները» վերադառնան, քաղաքական իրադարձությունների ժամանակ չպետք է ընդվզեք». Հրանտ Միքայելյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 06,2024 10:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իհարկե, մի պատգամավոր է դուրս եկել խմբակցությունից, բայց Հովիկ Աղազարյանի դեպքը ցույց տվեց, որ հակամարտությունը խորն է՝ ներսում եղել են խմորումներ, տարբեր կողմեր են եղել, կան հրապարակումներ, որ Աղազարյանը որոշ ՔՊ-ականների ոչ բացահայտ աջակցությունն ունի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը: Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը վախեր ունի, եւ այն ամենը, ինչ տեսնում ենք վերջին շաբաթների ընթացքում, այդ վախերի դրսեւորումն է, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով:

Միեւնույն ժամանակ, Փաշինյանի վարքագիծը նախընտրական է, բայց, ըստ մեր զրուցակցի, արտահերթ ընտրությունների հավանականության հարցն անորոշ է՝ իշխանությունը հասկանում է, որ վարկանիշի անկում ունի:

Փաշինյանը նաեւ գիտակցում է՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կարող է իր իշխանությունը թաղել: «Սա նրա համար շատ վտանգավոր փուլ է, եւ, իմ գնահատմամբ, նա ստիպված է լինելու մանեւրել ու արտահեթ ընտրություններ չնշանակել»:

Տրանսպորտի համակարգում իրականացվող փոփոխություններն արդեն հանրային հուզումներ են առաջացրել ու հերթական հարվածը կարող են լինել իշխանության վարկանիշին:

«Օրինակ, Վրաստանում կամ Եվրոպայում տրանսպորտի քարտն անձնական չէ, բայց Հայաստանում անձնական է, եւ իշխանությունները կամ «Թել Սելը» կարող են իմանալ՝ մարդը որտեղից ուր է գնում: Մյուս կողմից, զուտ բարձրացումը շատ թանկ է եւ ունենալու է շղթայական հետեւանք»,- բացատրում է Միքայելյանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ քաղաքագետը կարծում է, որ իշխանությունը ստիպված է լինելու վերանայել իր քաղաքականությունը: «Հայաստանում ստեղծվել է մի համակարգ, որով հասարակությանը ներարկվել է, որ եթե չեք ուզում, որ «նախկինները» վերադառնան, քաղաքական իրադարձությունների ժամանակ չպետք է ընդվզեք, բայց տնտեսական դժգոհությունը կարելի է»,- նկատում է մեր զրուցակիցը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031