Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի արևմտաադրբեջանական համայնքի հետ», ու տպավորությունն այնպիսին է, թե սոցկայքերի հայկական տիրույթում մրցույթ է հայտարարվել՝ «Ո՞վ ավելի սրամիտ ձևակերպումներով Ալիևի պորտը տեղը կդնի» նոմինացիայով։
Միանգամից ասենք՝ Ալիևի հայտարարությունն ակնհայտ մանիպուլյատիվ է, որովհետև Հայաստանը վաղուց արդեն ոչ միայն երկխոսություն է սկսել «արևմտաադրբեջանական համայնքի» հետ, այլև հայ հասարակությունը, ինչպես պարզվեց, ընտրություններում իր ձայնը տվել է նրանց փաստացի ներկայացուցիչներին։ Ավելին՝ կարելի է պնդել, որ Հայաստանի և «արևմտաադրբեջանական համայնքի» միջև երկխոսությունը վաղուց արդեն պաշտոնական ձևակերպում ունի․ քաղաքացիական պայմանագիր։
Իսկ Ալիևի՝ ժամ առ ժամ լկտիացող պահանջների վրա չարժե զարմանալ կամ առավել ևս՝ վրդովվել։ Դա նույնն է, թե հասարակաց տան «աշխատակիցը» հանդուրժի այցելուի բոլոր քմահաճույքները, սուսուփուս կատարի դրանք ու վերջում հանկարծ հիստերիա բարձրացնի, երբ այցելուն ասի «դե մի հատ էլ կոֆե դիր»։
Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում