Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար է պետք բանակը

Դեկտեմբեր 06,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս պահին գոյություն ունի ՄԱԿ-ի անդամ 195 երկիր: Դրանցից հազիվ 5-ի (պայմանականորեն ասած՝ տերությունների) ղեկավարները հարց տան՝ ումի՞ց պետք է ուժեղ լինի մեր բանակը, որովհետեւ նրանք հավակնում են համաշխարհային առաքելության եւ այդ առումով մրցում են իրար հետ:

Մնացածների համար այդ հարցը կոռեկտ չի. նրանց (մեր) դեպքում բանակը պետք է ուժեղ լինի այնքան, որ կարողանա լուծել իր առաջ դրված խնդիրները: Կարծում եմ, ոչ ոք չի առարկի, որ այժմ մեր առաջ դրված խնդիրն է՝ պահպանել Հայաստանի անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը, որը խախտված է: Նա, ով կասի, որ այժմ մեր բանակը պետք է լուծի Արցախի խնդիրը, նա կա՛մ սադրիչ է, կա՛մ «ռոմանտիկ»: Բայց նույնքան սխալ է ասել, որ այդ հարցը լուծված է:

Առավել եւս այդ խնդիրը լուծված չէր 2018 թվականի ապրիլին: Այդ պահին մենք ունեինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ իր պետական կառույցներով, Բերձորի եւ Քարվաճառի միջանցքներ եւ 150 հազարանոց բնակչություն:

Ես չեմ կիսում «նախկինական» այն թեզը, որ եթե 2018 թվականին իշխանությունը չփոխվեր, Ադրբեջանը չէր հարձակվի կամ հարձակման դեպքում մենք պարտադիր կհաղթեինք: Թե ինչ սխալներ են թույլ տրվել մինչեւ 2018 թվականը, դրա մասին շատ է խոսվել եւ դեռ պետք է խոսվի:

Սակայն փաստ է նաեւ, որ

1/ Փաշինյանը ոչինչ չարեց՝ պատերազմը կանխելու համար եւ հակառակը՝ մոտեցրեց այն, որ

2/ պետությունը չկարողացավ արդյունավետ պաշտպանություն կազմակերպել, որ

3/ վարչապետը չցանկացավ ավելի վաղ փուլերում կանգնեցնել պատերազմը (որ չասեն «Նիկոլ-դավաճան»):

Եվ 4/ Փաշինյանը նաեւ շտապեց Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ դրա դիմաց ոչինչ չստանալով:

Ասում են, պատմությունը պայմանական եղանակ չի ճանաչում: Առաջ ես էլ էի այդպես կարծում: Բայց այժմ վստահ եմ, որ անցյալի մտավոր ռեկոնստրուկցիան անհրաժեշտ է՝ դասեր քաղելու համար:

Արցախի խնդիրը հիմա էլ լուծված չէ, որովհետեւ բռնությամբ եւ տեղահանությամբ ոչ մի խնդիր վերջնականապես չի լուծվում: Ուրիշ հարց, որ այս պահին մենք չենք կարող այդ հարցը լուծել:

Բայց դա չի նշանակում՝ երբեք: Մինչեւ 1988 թվականը ինձ (շատերի նման) թվում էր, որ Խորհրդային Միությունը հավերժ է: Մինչդեռ 1990-ականների սկզբին, ըստ էության սկսվեց Երրորդ համաշխարհային պատերազմը, փլուզվեց Խորհրդային Միությունը, եւ որի ընթացքում մենք կարողացանք ազատագրել Արցախը: Մոտ 10 տարի առաջ սկսվեց Չորրորդ համաշխարհային պատերազմը, եւ մենք կորցրեցինք Արցախը՝ նաեւ այն պատճառով, որ Փաշինյանի նման ղեկավար ունենք:

Սակայն սա վերջին պատերազմը չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Որքա՞ն ժամանակ ենք դեռ ինքներս մեզ կխաբելու: Արցախի հարցը լուծված է և լուծված է ռազմական ճանապարհով։ Շատերը խոսում են արցախցիների վերադարձի մասին, հարգելիներս, ու՞ր են նրանք վերադառնալու։ Հայաստանի Հանրապետության ղեկավարը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Նրանք վերադառնան Արցախ և ի՞նչ անեն։ Սկսեն հարկեր վճարել Ալիևին, Ադրբեջանի պատմությունը սովորեն դպրոցներում և ծառայեն Ադրբեջանի զինված ուժերու՞մ։

  2. Ի լրացում պարոն Աբրահամյանի բերած 4 անհերկելի փաստերի արձանագրենք նաև որ ՀՀ գործող ղեկավարի հայտարարություն անելուց հետո է որ Ալիևը նոր պահանջ է դնում:
    Միասնական գործելու այս սխեման ըստ երևույթին որդեգրվել է ‘լիֆտային’ շփումների ժամանակ: Եվ պատահական չէ, որ երրորդ անձը, միակ վկան անսպասելի մահացավ երիտասարդ տարիքում: Գիտեք ում մասին է խոսքը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031