Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները իրենց օրեցօր գահավիժող վարկանիշին զուգահեռ նախաձեռնում են իշխանազավթման առավել դյուրին կառուցակարգեր. Նարեկ Միրզոյան

Դեկտեմբեր 05,2024 23:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՏԻՄ օրենքում իրականացվող փոփոխությունները միտված են ոչ ՔՊ անդամ համայնքի ղեկավար ունեցող համայնքներում սահուն իշխանազավթմանը։

ՏԻՄ օրենքում նախաձեռնված փոփոխությունների արդյունքում իշխանությունը հնարավորություն է ստանում ոչ յուրային համայնքապետ ունեցող համայնքներում նախ ստեղծել կառավարման ճգնաժամ,ապա ստեղծված արհեստական ճգնաժամը «հանգուցալուծել» յուրային համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով։

Մասնավորապես` փոփոխությունների արդյունքում`«Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 27-րդ հոդվածը լրացվում է հետեւյալ բովանդակությամբ նոր 2.3.-րդ մասով.«2.3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, եւ միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Վերոնշյալ իրավակարգավորումը հեռու է ժողովրդավարությունից և ժողովրդավարական արժեքներից։Այլապես իշխանություններն առնվազն օրենքով կկարգավորենին,որ օրինակ` համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն իրավունք չունի առաջադրվելու առաջիկա ընտրություններում։Այս կարգավորմամբ գոնե կփարատվեին այն ողջամիտ կասկածները,որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը չի օգտագործվելու վարչական ռեսուրսներ։

Իշխանությունները իրենց օրեցօր գահավիժող վարկանիշին զուգահեռ նախաձեռնում են իշխանազավթման առավել դյուրին կառուցակարգեր։

 

Գյումրիի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031