«Մալթայի մայրաքաղաք Վալետտայում մասնակցում եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին, որի ընթացքում ամփոփվում է կազմակերպության վերջին ամիսների աշխատանքը, ինչպես նաև սահմանվում առաջնահերթությունները հաջորդ տարվա համար: Նիստի ընթացքում որպես ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար ներկայացրել եմ Ուզբեկստանում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ իմ դիտարկումները:
ԵԱՀԿ ԽՎ Բյուրոյի նիստն անցկացվում է ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստին զուգահեռ»:
ՀՀ ՍԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան