ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։