Լրահոս
Օրվա լրահոսը

Ժորա Շահինյանի «Հայերիս» երգը հայկական միջոցառումների անբաժան մաս է

Դեկտեմբեր 05,2024 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երգիչ Ժորա Շահինյանը հայտնի է որպես հայրենասիրական երգերի գրագետ եւ պրոֆեսիոնալ կատարող, ինչով էլ պայմանավորված են նրա տեսահոլովակների ռեկորդային դիտումները: Տարեսկզբին Ժորան ներկայացրեց իր «Հայերիս» երգն ու տեսահոլովակը։ Ու հենց սկզբից արդեն պարզ էր, որ կատարումը հիթ է դառնալու։ Ընդամենը մի քանի օրում միայն YouTube-ում տեսահոլովակը 200․000-ից ավելի դիտում ուներ, այսօր արդեն այդ թիվը հատել է միլիոնի սահմանը։

Հայկական լեռներ, պարեր ու խորհրդանիշներ։ Տեսահոլովակն ամբողջովին նկարահանված է հայրենասիրական ոգով։ Մի առիթով Ժորան նշել է, որ այս երգն իր համար առանձնակի նշանակություն ունի, քանի որ գրվել է հայրենիքի համար դժվար ժամանակներում։ Նրա ձեւակերպմամբ, երգը համախմբող, ոգի բարձրացնող հատկություն ունի։

Ցանկացած համերգ, ցանկացած միջոցառում, որի ընթացքում հնչում է երգը, այն անմիջապես գրավում է հանրությանը՝  նրանց ոտքի հանելով ու համընդհանուր տոնախմբությանը մասնակից դարձնելով։  Հայրենիքի հանդեպ անսահման սերն ու կարոտն է ամփոփված նաեւ երգի թե՛ երաժշտության, թե՛ բառերի մեջ ու, բնական է, որ երգը մեծ տարածում ու սեր պետք է գտներ հատկապես Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շրջանում։

«Հայաստան, դու տունն ես հայերիս, ուր գնանք քո գիրկն ենք գալիս», – երգում էր Ժորա Շահինյանը բոլորովին վերջերս ԱՄՆ-ում կայացած համերգի ընթացքում եւ հանդիսատեսը սկզբից մինչեւ վերջ ձայնակցում էր նրան, կատարման վերջում արդեն, դահլիճը պարզապես թնդում էր ծափերից։ Այս երգով Ժորան, կարծես, ներկայացնում էր այն հույզերն ու զգացողությունը, որ ունի հայրենիքից հեռու բնակվող յուրաքանչյուր հայ։

Երգի երաժշտության եւ բառերի հեղինակը գուսան Արտակ Արամյանն է, գործիքավորման հեղինակը՝ Կարեն-Սևակը:

Երգչի խոսքով,  հայրենասիրական երգերը չպետք է արվեն կոմերցիոն նպատակով, դրանք պետք է լինեն իրական զգացողությունների ու ապրումների արդյունք։ «Հայերիս» երգի առանձնահատկություններից մեկն էլ հենց սա է։ Հանդիսատեսը երգի ու դրա մատուցման իսկապես զգացել է Ժորա Շահինյանի անկեղծությունը ու պատահական չէ, որ այն դարձել է հայկական ամենատաբեր միջոցառումների շատ սպասված ու անբաժան մասը։

Հայաստանում եւ սփյուռքում չկա որեւէ միջոցառում, որտեղ չհնչի «Հայերիս» երգը, որի առաջին իսկ հնչյուններից ունկնդիրները ուղեւորվում են ու նրանց մոտ պարելու ցանկություն է առաջանում:

Ժորան փորձում է ժողովրդական եւ հայրենասիրական երգերը քարոզել ամենուր, ասում է՝ դա կարեւոր է նաեւ նոր սերնդի դաստիարակության առումով, որովհետեւ հայրենիքից հեռու ապրող եւ հասակ առնող երեխաներից շատերը հայերեն չգիտեն։

Արմինե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031