Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում. Կարեն Քոչարյան

Դեկտեմբեր 05,2024 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին երկու ամիսների ընթացքում Ն. Փաշինյանի միջազգային շրջագայությունների և հայաստանյան հանդիպումների խայտաբղետ ներկապնակը տարբեր դատողությունների և նկատառումների առիթ տվեց փորձագիտական շրջանակներին: Դրա մեկնարկը տրվեց հոկտեմբերի սկզբին` ՀՀ վարչապետի ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությամբ և ՌԴ նախագահ Վլ. Պուտինի ծննդյան արարողությանը ներկա գտնվելով: Այդ իրադարձություններին նրա մասնակցությունը թերևս ընկալվեց որպես սիմվոլիկ արարողություն, որը կարող էր խորհրդանշել «անառակ որդու վերադարձը»: Ասվածն առանձնակի շեշտադրում ունեցավ այն բանից հետո, երբ «դեպի արևմուտք նայող» Ն.Փաշինյանը պաշտոնապես հրավեր ստացավ մասնակցել Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հերթական գագաթնաժողովին, չմերժեց այն և մասնակցեց, փաստացի արևմուտքին հակադիր բևեռի կողմից կազմակերպված, միջոցառմանը: Վարչապետ Փաշինյանի ԲՐԻԿՍ-յան արկածներին առանձնահատուկ «շարմ է» հաղորդում այն հանգամանքը, որ հակաարևմտյան աշխարհաքաղաքական բևեռի այդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցավ վերջինիս, երկար ժամանակ մերժվող հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ: Փաստացի բանակցային այս դրվագը ընկալվեց որպես  ռուսաստանյան հարթակում (առավել ևս, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թաթարստանի մայրաքաղաքում) կայացած գործընթաց, որը խորհրդանշում է Ռուսաստանի ակտիվ վերադարձը և նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում: Ներհայաստանյան քաղաքական շրջանակներն ու մամուլը ( ոմանք գոհունակությամբ, ոմանք էլ ` ակնհայտ դժգոհությամբ) սկսեցին խոսել Ն.Փաշինյանի «Պուտինի գիրկը թռնելու» հերթական դրսևորման մասին: Բնականաբար, իր դժգոհություններում առավել ակտիվ էր, այսպես կոչված, պրոարևմտյան քաղաքական և հասարակական կառույցներն ու հատվածները: Դժվար չէ կռահել, որ ՀՀ վարչախումբը նույն վերաբերմունքին արժանացավ նաև վերջիններիս անմիջական կուրատորների` Եվրաբյուրոկրատիայի և նրանց ներքո գործող տարբեր երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ վերոնշյալ շրջանակները, ինչպես ցույց են տվել դեպքերի զարգացումները, առանց այդ էլ մեծ վստահություն չունեն Ն. Փաշինյանի և նրա վարչախմբի հանդեպ: Դրա վկայությունն այն է, որ փաշինյանական վարչախմբի հետ փաստացի համագործակցությունը, վերջիններիս կողմից կառուցվում է կարճաժամկետ հեռանկարով` «утром деньги – вечером стулья» կամ հակառակը հայտնի սկզբունքով: Իսկ եթե ավելի լուրջ, ապա առավել ևս հիմա` վրացական ընտրություններից հետո, հայաստանյան այսօրվա իշխանությունները Արևմուտքի համար օգտագործելի են զուտ որպես Հարավային Կովկասում, թերևս, վերջին, ոչ այնքան պրոարևմտյան, որքան հակառուսական ֆորպոստ: Եվ այդ վերջին ֆորպոստը պահելու համար, ինչպես երևում է, պետք է կիրառել «ամենօրյա և ուղղակի կառավարում», այդ թվում նաև Ն. Փաշինյանի «տարբեր վախերը բռնելով», «դուխ տալով» և առհասարակ, հնարավորինս միայնակ չթողնելով «հյուսիսից ճնշումների առջև»: Թերևս դրանով է պայմանավորված նաև Ն. Փաշինյանի հետ իրար հաջորդող, փաստացի ամենշաբաթյա, հանդիպումները սկզբում Հռոմի Պապի հետ Վատիկանում, հետո Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ Երևանում և վերջապես Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ` կրկին Երևանում: Ընդ որում, բոլոր այդ հանդիպումները տեղի են ունեցել անորոշ և համաձայն պաշտոնական հաղորդագրությունների,  Հայաստանի համար ոչ արդիական օրակարգերով: Թերևս կար մեկ բացառություն, որը մասամբ բացահայտում էր եվրաբանագնացների հիմնական նպատակները: Դա այն էր, որ Լեհաստանի նախագահը եռօրյա այցի շրջանակում, այցելել էր Սյունիքում գտնվող Եվրամիության դիտորդներին, ինչն ինքնին խոսուն մեսիջ է բոլոր շահագրգիռ հարևան և ոչ հարևան հասցեատերերի համար: Ինչևէ, վերոհիշյալ հանդիպումներից հետո Ն.Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031