Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին`հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան». Դավիթ Անանյան

Դեկտեմբեր 05,2024 17:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատմական ճշմարտության խլացուցիչ աղաղակն ու առաջ մղվող սպառնալիքները անզոր ու անհավասար պայքարի մեջ են «Հովիկ Ազազարյան» և հանրային ուշադրությունը շեղող ու ազգային զգոնությունը թուլացնող այլ արհեստական ու մանր օրակարգերով հանրային կյանքը հագեցնելու այսօրվա պարտադրվող իրականության հետ։

Հայաստանի քաղաքական իշխանությունները ընկղմված լինելով անտարբերության խոր քնի մեջ, ըստ էության, ոչ միայն չեն հակադրվում, այլև թույլ են տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակիցներին բացահայտ հավակնել ինքնիշխան Հայաստանի տարածքին՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»:

«Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսին բացման խոսքով հանդես են եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ընդգծելով Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնման, մասնավորապես, վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Այնուհետև, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ Հիշյալ կոնֆերանսի ընթացքում Ալիևը նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։
Մեր կողմից վճռական գործողությունների և հայտարարությունների բացակայությունը միայն ոգևորում է Ադրբեջանին և նրա աջակիցներին՝ պատմության մոռացության և վերանայման պետական արշավում: Մեր լռությունն ու անգործությունը դառնում են վախկոտություն և դավաճանություն պատմության առջև, ինչը հաստատում է, որ անարժան առաջնորդները անխուսափելիորեն հանգեցնում են ինքնիշխանության և տարածքի կորստի։

Իրերն իրենց անուններով կոչելու և նրանցից պատասխանատվություն պահանջելու ժամանակը վաղուց է անցել, իսկ արտաքին սպառնալիքների և երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության պաշտպանությանն առնչվող խնդիրների դեմ ակտիվ և վճռական գործողությունների հրատապ անհրաժեշտությունը գնալով ահագնանում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031