Ադրբեջանը մերժել է Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ միջնորդությունը. հայտնում է APA գործակալությունը:
«Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացում։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ Բայդենի վարչակազմը, ընդհանուր առմամբ, անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ:
Այդ է պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում», – նշում է APA-ն:
Կարդացեք նաև
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը երեկ էր «Ազատությանը» փոխանցել, որ Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա։
Այսօր Անի Բադալյանը մի քանի լրատվականների հետ զրույցում հաստատել է, որ հայկական կողմը համաձայնություն տվել էր հանդիպմանը: