Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա նաեւ ընտրելու իր թիմին»․ Սրբուհի Գալյանը չհերքեց, որ «կադրային ջարդ» է անում

Դեկտեմբեր 05,2024 16:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ արտահերթ նիստում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին՝ կան տեղեկություններ, որ նախարարության ենթակայության տակ գործող որոշ գերատեսչությունների ղեկավարներ կամ պաշտոնակատարներ ազատվել են աշխատանքից։ Դրանք ոչ հայեցողական պաշտոններ են։ «Այսինքն՝ լայնածավալ կադրային փոփոխություններ եք անում, պատճառը ո՞րն է, ամեն նախարար, որ գալիս է, այդ թիմ հասկացությունը, որը դարձել է հիվանդություն Հայաստանում, այդ թիմ հասկացության մեջ է, թե՞ նախարարության այդ գերատեսչությունների ղեկավարների աշխատանքից դժգոհ եք»,- հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Սրբուհի Գալյանն ի պատասխան ասաց․ «Ես հարցին կանդրադառնամ օրենքի կարգավորումների համատեքստում։ Դուք նշեցիք հայեցողական պաշտոնների մասին, մյուս պաշտոնները վարչական պաշտոններ են, որոնք նոր նախարարի գալուն պես դառնում են ժամանակավոր պաշտոններ։ Այսինքն՝ նրանց աշխատանքից ազատելու կամ աշխատանքում վերանշանակելու հնարավորությունը եւ իրավունքը պատկանում է նորանշանակ պաշտոնատար անձին։ Ինչո՞վ են պայմանավորված իմ կողմից նման ցանկությունները, մի շարք հանգամանքներով՝ եւ աշխատանքի գնահատականով, եւ մոտեցումների վերաբերյալ պատկերացումներով։ Կարծում եմ՝ եթե ոլորտը վստահվում է նոր մարդու, նա պետք է հնարավորություն ունենա նաեւ ընտրելու ձեր կողմից նշված իր թիմին, որպեսզի քաղաքականություն մշակելիս ունենա այն արդյունքը, որն ակնկալվում է իրենից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Լավ է անում Գալյանը։ Միշիկի ախպերը ինչքան աղբ կա հավաքել բերել էր նշանակել փոխնախարար ու վարչության պետ։ Առանց էդ անիմաստների հեռանալու բան չի փոխվի էդ նախարարությունում։ դա կադրային ջարդ կանվանեք թե մաքրում, պետք էր նաև էն ժամանակ բարձրաձայնել, երբ բացահայտ ոչ կոմպետենտ փոխնախարարներ էին գալիս ու ելույթ ունենում, պատկերացում չունենալով ոլորտի վերաբերյալ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031