Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց մակարդակը դեռ «մաֆիա» խաղալուց դուրս չի եկել»․ Լեւոն Քոչարյանը՝ ՔՊ-ին

Դեկտեմբեր 05,2024 16:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրենց մակարդակը դեռ «մաֆիա» խաղալուց դուրս չի եկել, ի՞նչ ասեմ»,- խորհրդարանում Trubune.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավարի ելույթին։

Ի պատասխան ԱԺ ամբիոնից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հնչեցրած մեղադրանքների՝ Քոչարյանների ընտանիքի կոռուպցիոն գործարքներին վերաբերող, Լեւոն Քոչարյանը հիշեցնում է, որ ՔՊ-ն 6,5 տարի իշխանության է եւ բոլոր գործիքներն իրենց ձեռքում են, նույնիսկ ապօրինի գործիքները, եթե խնդիրներ կան, կարող էին դրանց ետեւից գնալ․ «Երեկ նաեւ տեսանք՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին հայտնվում է ինչ-որ գործով անցնող՝ այս դեպքում Աղազարյան Հովիկի հեռախոսի պարունակությունը, այսինքն՝ այստեղ իրենք նույնիսկ ապօրինի բոլոր գործիքներն ունեն ստուգելու ամեն ինչ, այնպես որ, միայն օդի մեջ խոսելով չի»։

Լեւոն Քոչարյանը նաեւ նկատեց՝ կոռուպցիայից ու սպանությունից խոսում են այն մարդիկ, ովքեր հազարավոր երեխեքի տարել կոտորել են՝ իրենց պատճառով ստեղծվեց պատերազմը եւ այն ելքը, որն ունեցանք։ Նաեւ հիշեցրեց՝ այս իշխանությունն է շարասյունով անցնող մեքենայի տակ գցել հղի կնոջը․ «Երբ նույնիսկ չեն կանգնում տեսնեն՝ ինչ է եղել։ Այս մարդիկ դեռ երես ունեն մարդկանց մեջ մտնելու»։

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը Լեւոն Քոչարյանն անհեթեթություն է համարում եւ կարծում է, որ կոնկրետ քրեական հոդվածով բնութագրվող է այն, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսի պարունակությունը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի սեղանին, իսկ Հովիկ Աղազարյանի մասին վարչապետի հայտարարությունները ԱԺ ամբիոնից, իրավապահներին ուղղորդում է համարում։ Լեւոն Քոչարյանը նաեւ ասաց, որ իրենք «աշխատանք չեն տանելու» Հովիկ Աղազարյանին ընդդիմության շարքերն ընդգրկելու համար։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հարցին՝ ինչքա՞ն փող ունեն՝ Լեւոն Քոչարյանը պատասխանեց՝ իրենք տարիներ շարունակ նույն «սկավառակն» են պտտում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031