Shamshyan.com. Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել էին «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։
«Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:
Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, որին առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա. բախվել է «Mercedes»-ի հետնամասին:
Կարդացեք նաև
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: