Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե պաշտոնական գործընթաց չլիներ, մեր թղթիկների կեսի վրա իշխանությունների հասցեին հայհոյանքներ էին գրվելու, բացի ստորագրությունից. Անդրանիկ Թեւանյան

Դեկտեմբեր 05,2024 15:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի գնի վերաբերյալ իրենց մերժված նախագիծը ներկայացրել է երեւանցիներին ու ստացել 17. 000 քաղաքացու ստորագրություն: Այս մասին այսօր քաղաքապետարանի շենքի դիմաց լրագրողներին հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:

Leader of the Mother Armenia movement Andranik Tevanyan gave a press conference in front of the Municipality building of Yerevan

Ըստ նրա՝ քաղաքացիների հավաքած ստորագրությունների շնորհիվ, օրենքով սահմանված կարգով նախագիծը պետք է մտնի ավագանու օրակարգ: Նրա խոսքով՝ իսկ, եթե այդ նախագիծը, որն արդեն քաղաքացիների անունից է լինելու, հանկարծ մերժվի, հարցը օրենքով սահմանված կարգով կարող է դրվել հանրաքվեի:

«Իրենք դեմագոգիա են անում, ասում են՝ այդ հարցը չի կարող հանրաքվեի դրվել: Էդ իրենց ղեկավարի առաջարկած արագաչափերի հարցը կարո՞ղ է հանրաքվեի հարց դառնալ, սա չի՞ կարող դառնալ»,- հեգնեց Թեւանյանը:

Թեւանյանը շեշտեց, որ իրենք առաջարկում են, որ եթե քաղաքացին որոշել է մեկ անգամ օգտվել տրանսպորտից, պետք է վճարի 100 դրամ թե՛ մետրոյի, թե՛ տրանսպորտի համար, 50 դրամ էլ տրոլեյբուսի համար. «Եթե իրենք դեկտեմբերի 24-ին չներառեն մեր նախաձեռնությունը օրակարգ, առնվազն պետք է հետաձգեն իրենց որոշման կիրառումն այնքան ժամանակ, քանի դեռ չի քննարկվել մեր նախագիծը»:

Իսկ եթե հանկարծ իրենց նախագիծը կրկին մերժվի, պարոն Թեւանյանն ասաց, որ քաղաքացիները կիրականացնեն իրենց լեգիտիմ գործողությունները. «Համատարած բոյկոտը՝ քաղաքացիական նախաձեռնությունը լեգիտիմ է, եթե մեր նախագիծը չեն մտցնում օրակարգ դեկտեմբերի 24-ին կամ չեն չեղարկում իրենց որոշումը մինչեւ այս հարցի քննարկումը: Պետք չէ հունվարի մեկից մարդկանց տհաճ անակնկալ մատուցել»:

Անդրանիկ Թեւանյանի դիտարկմամբ՝ իշխանությունները, երբ թանկացրին կարմիր գծերում կայանելու արժեքները, պատճառաբանեցին, թե քաղաքն է բեռնաթափվելու, բայց այսօր որեւէ բեռնաթափում չկա: Հետեւաբար, տրանսպորտի թանկացման իրենց պատճառաբանություններն էլ չեն արդարացվելու:

Լրագրողի դիտարկմանը, թե երբ կարմիր գծերի դրույքաչափերն էին բարձրացնում՝ 12.000-160.000 դրամ, Տիգրան Ավինյանն ասում էր Վրաստանի օրինակն ենք վերցնում, Թեւանյանն այսպես արձագանքեց՝ սուտ են ասում. «Էստեղ իրենք մեկ ժամը սարքեցին 300 դրամ իրականում հենց այդպես կոպեկ-կոպեկ թալանում են ժողովրդին, գումարած 160.000 դրամ էլ հավաքում են: Մոտավոր մեկ միլիարդի չափ ավել գումար են հավաքել ու որպես պարգեւավճար սպառել են այդ գումարները: Ինչ ասում եք, ասում են՝ մանկապարտեզ, ասֆալտ, էդ ասֆալտ ուտելով իրենց գրպանների աղքատությունը հաղթահարեցին, ասֆալտի որակներն էլ տեսանք, մանկապարտեզի պատկերն ու որակն էլ ենք տեսել, բայց եթե իրենց նպատակը մանկապարտեզն է, էդ մեկ միլիարդը թող պարգեւավճար չբաժանեին: Էդքան գումար, որ համերգների վրա են ծախսում. սրանցից մեկը տիկտոկեր է աշխատում, ասում է՝ տեսեք դիտումներս ավելացել են, մեկն էլ՝ համերգների կազմակերպիչ: Գնացեք պրոդյուսերական կենտրոն դարձեք, հա՛մ պետության վրայից իջեք, հա՛մ էս ժողովրդի: Մենք էլ կհանգստանանք»:

Leader of the Mother Armenia movement Andranik Tevanyan gave a press conference in front of the Municipality building of Yerevan

Թեւանյանը նաեւ անկեղծացավ, որ իրենց նախաձեռնությունը, եթե պաշտոնական գործընթաց չլիներ, իրենց թղթիկների կեսի վրա իշխանությունների հասցեին հայհոյանքներ էին գրվելու՝ բացի ստորագրությունից. «Մարդիկ ուղղակի թքում էին այս իշխանությունների որոշման վրա»:

Նրա խոսքով, եթե համեմատենք քաղաքային իշխանության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարագրերը 2018-ից առաջ ու հետո, ակնհայտ կերեւա, որ նրանք հաղթահարել են իրենց աղքատությունը. «Իսկ քաղաքացիներին ասում են՝ դե հիմա ավել վճարեք, որ ձեր համար տրանսպորտ ապահովենք, ավտոբուսներ ենք բերելու»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031