JAMnews. Քաղաքագետ Գիա Նոդիան, գնահատելով Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, եզրակացնում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երբեք այնքան խոցելի չի եղել, որքան այսօր.
«Ինքս էլ հույս չունեի, որ Իվանիշվիլիի ռեժիմը մոտ ապագայում որևէ սպառնալիքի կբախվի:
Կառավարությունում նույնպես կարծում էին, որ սպառնալիք չկա, և [վարչապետ] Իրակլի Կոբախիձեի հայտնի հայտարարության տեսքով [Եվրամիություն մուտք գործելու գործընթացի կասեցման մասին] մեծ սխալ թույլ տվեցին։
Եվ ժողովրդի մոտ անմիջապես հայտնվեցին մարտական տրամադրությունն ու հաղթանակի հույսը: Եվ ոչ պակաս կարևոր է՝ պետական համակարգում սկսեցին առաջանալ փոքրիկ ճաքեր:
Կարդացեք նաև
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր 12 տարի չէին համարձակվում որևէ բան անել, սկսեցին բարձրաձայնել: Հաճախ՝ ոչ միանշանակ, ոչ բավարար հստակ, բայց միտումը, այնուամենայնիվ, լավն է:
«Վրացական երազանքի» կառավարությունը երբեք այնքան խոցելի չի եղել, որքան այսօր:
Պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք:
Ժողովրդի այն մասը, որը կարելի է անվանել «հասարակություն», կողմ է փոփոխություններին և հասկանում է, որ առանց արմատական քայլերի ոչինչ չի ստացվի:
Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց ստեղծվել է իրական հնարավորություն է, և այն չպետք է բաց թողնել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: