«Ադրբեջանն այսօր». «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին հղված նամակում Իլհամ Ալիևը նշել է.
Հայաստանի արագ տեմպերով զինվելը խոչընդոտում է կայուն խաղաղության հաստատմանը։
Հայաստանը բոլոր միջոցներով փորձում է հերքել այն փաստը, որ ադրբեջանական ժողովուրդը դարեր շարունակ ապրել է իր պապենական հողերում (նկատի ունի ՀՀ ներկայիս տարածքը) և ստեղծել է հարուստ մշակութային ժառանգություն։
Արևմտյան Ադրբեջանում մեր ժողովրդի կողմից հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմական հուշարձանները, գերեզմանները, մզկիթները Հայաստանի կողմից ավերվել են, UNESCO-ի կողմից համամարդկային մշակութային արժեք ճանաչված ադրբեջանական աշուղային արվեստին լուրջ վնաս է հասցվել։