Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորի խոսքով, այդպիսով Փաշինյանը Ադրբեջանին տեղեկացնում է, որ ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը խոչընդոտ չի հանդիսանա

Դեկտեմբեր 05,2024 14:56

«Մի կրակոցով երկու նապաստակ սպանելու հետ գործ ունենք, կարծում եմ` դա ազդակ է Ալիեւին, որ այսուհետ ոնց ուզում եք` վարվեք, ես արդեն այն իրավիճակն եմ պատրաստել, որ նույնիսկ ցանկություն չի առաջացնի ՀԱՊԿ-ի որեւէ ներկայացուցչի մոտ՝ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- «Հայելի» ակումբում ասաց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս: Ռեժիսորի խոսքով, այդպիսով Փաշինյանը Ադրբեջանին ոչ միայն տեղեկացնում է, որ ռազմական հարձակման դեպքում ՀԱՊԿ-ը խոչընդոտ չի հանդիսանա, այլեւ գրգռում է՝ ասելով, որ Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք ենք բերում:

«Ինքն իր շեֆերին ասում է՝ գլոբալիստներ, ես ինչ պետք է՝ ամբիոնից կբլթացնեմ, ես ձեր գծի մեջ եմ, բայց դա մի կողմ դնենք: Այսպես, թե այնպես ինչ-որ բաներ գլոբալ փոխվելու են, մի քիչ թերահավատորեն եմ վերաբերվում առհասարակ աշխարհի գլոբալ փոփոխությանը, բայց ամեն դեպքում ինչ-որ փոփոխություններ լինելու են, ուստի դրա վրա չէ հիմնական խաղադրույքը, այլ նրա վրա, որ արի տար Սյունիքը, քո պատկերացրած Զանգեզուրը, ինչի համար մենք պայմանավորվել ենք, այսուհետ կարող ես մտնել ու վերցնել Ջերմուկով, Գեղարքունիքի տարածքներով, Տավուշը արդեն տվել եմ, մնացածն էլ պիտի գաս վերցնես, ես չեմ կարող տալ, բանակ չունեմ, հայտարարել եմ, որ էլ ՀԱՊԿ-ում չեմ: Նիկոլն այդպիսով ասում է մտեք, որովհետեւ մտածում է՝ ինչքան քիչ տարածք մնա այս երկրում, ինչքան քիչ սուբյեկտայնություն ունենա Հայաստանը, այդքան իրենք ավելի երկար կգոյատեւեն»,-հավելեց Սահակյանցը:

«Ես համարում եմ, որ ՔՊ-ն թուրքական եւ ադրբեջանական պրոքսին է՝ Հայաստանի տարածքում: Մենք զարմանում ենք, որ Հալեպի հայերին անտեսում են, դեսպանն է փախնում, բա իրենց շեֆերն են այնտեղ վարի տալիս Սիրիան, ինչո՞ւ պիտի խանգարեն իրենց տիրոջ՝ Էրդողանին: Թուրքիան իր պրոքսիներով ոչնչացնում է Սիրիան, Ադրբեջանի ձեռքերով Արցախն է վերացրել եւ հիմա ներքին պրոքսիով՝ ՔՊ-ով ոչնչացնում է մնացածը, ինչ Հայաստանում է…»,-ասում է արվեստագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031