«Քանի՞ անգամ եք վերեւի օթյակից կամեռաներից «զում» արել՝ մտել պատգամավորի հեռախոսը․ ապօրինի բա՞ն եք արել»,- խորհրդարանում լրագրողներին նախատեց նախկին լրագրող, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
Լրագրողների հարցերը վերաբերում էին ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին։ Սիսակ Գաբրիելյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի հեռախոսում եղած տեղեկությունների բովանդակությանը ծանոթ չէ, ինքը երեւույթի մասին է խոսում եւ պնդում է, որ կատարվածում ապօրինի բան չկա եւ եթե որեւէ մեկի հեռախոսում կա պետական անվտանգությանը վերաբերվող խնդիր՝ այդտեղ անձնական իրավունքը ստորադասվում է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ի երեկոյան ՔՊ վարչությունը նիստ գումարեց եւ որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «․․․Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ