Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Թոնի Բլերի գլոբալ փոփոխությունների ինստիտուտի (TBI) և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչների հետ։
TBI քաղաքականության գլխավոր ռազմավարագետ և գործադիր ղեկավարության թիմի անդամ Բենդիկտ Մեյկոն Կունիի, կազմակերպության Հարավային և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Նիկոլաս Դունեյսի և Օքսֆորդի Էլլիսոնի տեխնոլոգիական ինստիտուտի առողջապահության և տնտեսական քաղաքականության տնօրեն Ինես Հասանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Զրույցի առանցքում հիմնականում եղել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը. պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել, մշակել և իրականացնել պիլոտային ծրագրեր ռազմավարության նպատակային ուղղություններից երկուսի՝ վաղաժամ մահերի կանխման և ակտիվ ծերության ապահովման ուղղությամբ։
Նախատեսվում է այս ուղղությամբ առաջիկայում մշակել համատեղ գործողությունների պլան։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ