«Կարծում եմ՝ մարզերում պետք է ուժեղացնել հենց քոլեջների ենթակառուցվածքը՝ նաև հաշվի առնելով տվյալ մարզի աշխատաշուկայի առանձնահատկությունները»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ մարզերից արտագաղթի պատճառներից է նաև կրթությունը։ Նա պարզաբանեց․ «Որքան էլ տարօրինակ է հնչում՝ մարզերից միգրացիայի պատճառը նաև կրթությունն է դառնում։
Նախ` կրթական համակարգի մարզային տրամաբանությունն այդքան էլ նախագծված չէ, էլ չեմ ասում՝ մեր կրթական համակարգում կան իրողություններ, որոնցով, ճիշտ ասած, զարմացած ենք։ Կարող է լինի գյուղատնտեսական կրթական հաստատությունում իրավաբանական ֆակուլտետ, որտեղ մարդիկ իրավաբանի որակավորում են ստանում։ Մեր մտածածն այն է, որ խոշորացված համայնքներում զարգացնենք քոլեջների համակարգը, որն ի սկզբանե պետք է նախագծված լինի այնպես, որ մարզի բնակիչը, որն ուզում է մասնագիտական կրթություն ստանալ, հենց տեղում աշխատանք գտնելու հնարավորություն ստանա, աշխատի և ոչ թե դիպլոմով դուրս գա, նայի շուրջը և տեսնի՝ մոտակա հարյուր կիլոմետրում այդ մասնագիտությամբ պատշաճ աշխատանք կամ աշխատատեղ չկա»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ