«Մի կարևոր, հետաքրքիր տեղեկություն կա։ ՊԵԿ նախագահը ինձ մի թիվ է զեկուցել, որը ինձ շատ է զարմացրել։ Չգիտեմ՝ ՊԵԿ-ում զարմացած են, թե ոչ, բայց ես զարմացած եմ»,- ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ տաքսիները մեծ թվով ՀԴՄ կտրոններ են գեներացրել։
Նա մանրամասնեց․ «Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 միլիոն ՀԴՄ կտրոն, որի շրջանառությունը 27-29 միլիոն դրամ է։ Պատկերացնո՞ւմ եք՝ երեք ամսվա ընթացքում։ Ընդ որում, թիվն աճողական է։ Եվս մեկ անգամ ուզում եմ տաքսիներում ՀԴՄ կտրոններ գեներացնող մեր քաղաքացիներին շնորհակալություն հայտնել։ Ակնհայտ է, որ ճիշտ որոշում է, և մարդիկ համագործակցային են տրամադրված»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ