«Ադրբեջանն այսօր». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրել է «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների քարոզչության» ոլորտում աչքի ընկնող մի խումբ գործիչների։ «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված անձանց համար արդարության վերականգնում» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում Ալիևը նաև նշել է, որ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ։
Հիշեցնեմ, որ «Արևմտյան Ադրբեջան» թշնամին կոչում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Նախագահի կողմից կոնֆերանսին մասնակցությունը և պարգևատրումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պայմանական «Արևմտյան Ադրբեջան» անվանվող ծրագիրը իրականացվում է պետական մակարդակով։