Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել էին Նարինե Ազարյանի եւ Արմեն Մարուխյանի թեկնածությունները:
ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 63-ը: Նարինե Ազարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 2, դեմ՝ 7 պատգամավոր, իսկ Արմեն Մարուխյանի թեկնածությանը 63 պատգամավորն էլ կողմ են քվեարկել:
Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ