Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք մի վախեցեք, մնացածը՝ սաղ լավ է»․ Գագիկ Մելքոնյանը վստահեցնում է՝ ՔՊ-ում վախի մթնոլորտ չկա

Դեկտեմբեր 05,2024 13:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երեկ վարչապետն ասաց՝ ոնց է տեղի ունեցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Հարցն այսպես էր հնչել՝ նորմա՞լ է համարում ինքը, որ ՔՊ վարչության նիստում հրապարակվել եւ քննարկվել են Հովիկ Աղազարյանի անձնական տեղեկությունները։

«Ես մտավախություն չունեմ»,- սա էլ Գագիկ Մելքոնյանի պատասխանն էր հարցին՝ մտավախություն ունի՞, որ մի օր էլ իր հեռախոսը «կքրքրեն»։ Նա համաձայն չէ, որ այսպիսով բոլորը դառնում են խոցելի, քանի որ ապահովագրված չեն, որ մի օր էլ իրենց հեռախոսները կարող են ուսումնասիրվել, որտեղ հաստատ խոցելի մի բան կգտնվի։ «Չէ, արդեն բան եք անում, էտենց բան չկա»,- հակադարձեց Գագիկ Մելքոնյանը՝ հավաստիացնելով, որ ՔՊ-ում վախի մթնոլորտ չկա։

«Դուք մի վախեցեք, մնացածը՝ սաղ լավ է»,- լրագրողներին դիմեց իշխանական պատգամավորը։

Լրագրողների տարբեր հարցերին էլ ի պատասխան, Գագիկ Մելքոնյանն ասաց՝ պետական որոշակի գաղտնիքների տիրապետում է ու լավ գիտի, որ դրանք հրապարակման ենթակա չեն։

Հիշեցնենք, ՔՊ վարչությունը որոշել է Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «Վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է ՔՊ վարչության որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ երեկ ասաց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031