Մի խումբ օտարերկրյա դիվանագետների հանձնվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի պատվավոր անդամության վկայականներ։
Վկայականները հյուրերին հանձնվել են այսօր Բաքվում մեկնարկած «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում» II միջազգային համաժողովում։
Այդ անձանց ցանկում են Թուրքիայի նախկին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Զաֆեր Սըրաքայան, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Շամիլ Այրըմը և այլ պատգամավորներ։
Համաժողովին մասնակցում են 51 երկրից ավելի քան 100 հյուրեր, այդ թվում Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլն։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով թշնամիները նկատի ունեն Հայաստանի սուվերեն տարածքը։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք