Մինչ երեկ Հայաստանի խորհրդարանում հայկական ազգանուններով մի քանի մարդիկ արդարացնում էին Ադրբեջանի ու Թուրքիայի` մեր դեմ կատարած հանցագործությունները ու Բաքվին հեռակա խոստանում ոչ մի ձև չպայքարել վերջինիս դեմ, Ադրբեջանում այս պահին նախագահ Ալիևի գլխավորությամբ միջազգային խորհրդաժողով է, որը վերնագրված է «Վերադարձի իրավունք. Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար արդարության վերականգնում»:
Խորհրդաժողովը նպատակ ունի «մշակել ադրբեջանցիների պատմական հայրենիք վերադարձի» մեխանիզմները: Այսինքն` դեպի Հայաստանի Հանրապետության տարածք:
Հայաստանի ԱԳՆ և որևէ այլ պետական հիմնարկ բնականաբար ոչ մի բողոքի ձայն ու գործողություն չի անի: Ինչո՞ւ: Լավ գիտեք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: