«Ապառաժ». Դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի, ԱՀ Խորհրդարանի «ՀՅ Դաշնակցություն», «Ազատ Հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների ներկայությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն։
Օրակարգում ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող սոցիալական ծրագրերին, ՀՀ ԱԺ-ում օրենքի ուժով կյանքի կոչված «Բռնի տեղահանված արցախցիների կենսագործունեության կազմակերպման պայմանների ուսումնասիրություն իրականացնող» քննիչ հանձնաժողովի գործունեության ու համատեղ միջոցառումներին ուղղված հարցեր էին։