«Լեւոն ջան, կասե՞ս, ձեր ընտանիքի փողն ինչքա՞ն է, պարոն Քոչարյան, կասե՞ք՝ ինչքան գումարի է տիրապետում քոչարյանների ընտանիքը, մոտավորապես։ Արցախի՞ց էիք բերել այդ գումարները։ Հյուսիսային պողոտայի տները, տարածքները Արցախի՞ց էիք բերել, որտեղի՞ց էիք բերել։ Իսկ իրականությունը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետություն խոպան էիք եկել եւ ստեղ մարդկանց էլ վերաբերվում էիք որպես․․․»,- ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանին դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մարդիկ հիշում են ամեն ինչ, երեկ չեն եկել Հայաստան, ժողովուրդ, դուք ամենակոռումպացված թեմաների շուրջ մեղադրանքներ ունեցող խմբակցությունն եք։ Ձեզ այն փողերը, որ կայքերը առնում եք, շենքերը առնում եք, մեքենաներն առնում եք, միտինգները կազմակերպում եք, բա որտեղի՞ց։ ՀՀ անվտանգություն եք խոսում, երբ որ բանակը թալանում էիք, ում ինչ ասես, որտեղ ասես նշանակում էիք, մարդկանցից բիզնեսները խլում, փայ էիք մտնում»,- ընդդիմադիր պատգամավորներին դիմեց Ալեն Սիմոնյանը։
Ի պատասխան մեղադրանքների, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջ է վրաերթի ենթարկել, Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակցի կողմից սպանված Պողոս Պողոսյանի լուսանկարը։ «Էս ո՞վ ա, ճանաչո՞ւմ եք, պարոն Քոչարյան, անունը գիտե՞ք։ Սա Պողոս Պողոսյանն է, որը մեր հարգարժան Լեւոն Քոչարյանի հորն անունով դիմելու համար զուգարանում ծեծվել ու սպանվել է»,- ասաց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ