ՀՀ կառավարության նիստի ընթացքում քիչ առաջ Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։
Շնորհակալություն հայտնելով՝ նա ասաց․ «Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և մեծ պատասխանատվություն ունենալ, անմիջական ներգրավվածություն՝ հարազատ մարզի զարգացման ու հզորացման գործում»։
Արգիշտի Մեխակյանը վստահեցրեց՝ ամեն ինչ անելու է, որ արդարացնի Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները։
Նիկոլ Փաշինյանն էլ այս նշանակման առիթով նշեց․ «Բոլորովին վերջերս Արգիշտի Մեխակյանը Խոյ համայնքի ղեկավարն էր, դրանից առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր, դրանից առաջ Արմավիրի մարզպետի տեղակալ․ վերջին տարիներին ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում։ Ուրախ եմ այն առումով, որ վերջին շրջանի նշանակումների ժամանակ ես հաճախ եմ այս խնդրին անդրադառնում, որ մի ժամանակ մեր քաղաքական թիմի մասին ասում էին՝ երիտասարդ ու անփորձ, հիմա արդեն անցել ենք այն շեմը, երբ կարող ենք ասել՝ երիտասարդ և փորձառու, ինչը վատ չէ։ Իհարկե, ոչ միայն երիտասարդ, բայց փորձառությունը շատ կարևոր է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ