«Տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր իշխանության, իր հիմնական խոսույթն այն մասին էր, որ եկել է՝ արմատախիլ անելու կոռուպցիան, սպանելու պոզով-պոչով այդ կենդանուն։ Ի՞նչ արեց ժամանակի ընթացքում՝ ընկերացավ պոզով-պոչով այդ կենդանու հետ, բարեկամացավ, իր մշտական ընկերը դարձրեց։ Եվ որեւէ քննարկում, իրական փոփոխություն կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ընդհանրապես չկա»,- ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա իշխանության ներկայացուցիչների կողմից կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մասին փաստեր ներկայացրեց։
«Ասում էին՝ պետական բյուջեն ձեր բյուջեն է։ Հայրենակիցներ ջան, ձեր բյուջեն չէ, իրենց սեփական բյուջեն է, իրենց կյանքը լավարկելու, «պադավատներով» ման գալու, աննպատակ վոյաժներով իրենց կյանքը վայելելու բյուջեն է»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ