«Մեզ մեղադրում են, ասում են՝ ինչո՞ւ է այսինչ մարդու բարեկամը մասնակցում այսինչ տենդերին։ Եթե առերեւույթ նայենք, միգուցե եւ շահերի բախման էլեմենտներ գտնենք։ Բայց հարց է առաջանում՝ այդ մարդը կարա՞ իրա բարեկամին ասի՝ մի մասնակցիր այս տենդերին։ Կարող է՝ չի կարող արգելել։ Պաշտոնյան չի որոշում՝ տենդերն ով հաղթի, հանձնաժողովն է որոշում, որտեղ այդ պաշտոնյան ընդհանրապես ներգրավված չէ»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով պետական պարտքի ավելացմանը՝ Հակոբ Արշակյանն ասաց․ «Այսօր իմ ընտանիքը լիքը պարտք ունի, ինչո՞ւ եմ ես այդ պարտքերը վերցում, վերցնում եմ, զարգացման մեջ եմ դնում, երեխաներիս կրթության մեջ եմ դնում, որ կարողանան լավ դասագրքեր կարդան, տուն ունենան գլխների վերեւը։ Զուգահեռ եմ տանում պետության հետ՝ մենք ինչո՞ւ ենք այդ պարտքը վերցնում` վերցնում ենք, որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ, Հյուսիս-հարավը բացենք, ապրանք շրջանառվի, մեր կողքի պետություններն էլ դրանից օգուտ քաղեն, մենք էլ քաղենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ