Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 05,2024 10:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է եւս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։ Պաշտոնը դադարեցնելու պահին Արմեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 570 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։

Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 370 հազար դրամ, որից 6 մլն 358 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից, իսկ 62 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 մլն 881 հազար դրամ, որից 12 մլն 281 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար Մկրտչյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 950 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է եղել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031