Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Մարտունի քաղաքի մասնաճյուղը

Դեկտեմբեր 05,2024 10:34

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆասթ բանկը վերաբրենդավորել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ 4/1 հասցեում գտնվող մասնաճյուղը: Կարևորելով հաճախորդների հարմարավետության առաջնահերթությունը՝ Մարտունի քաղաքում բանկը ևս շարունակելու է աշխատել 24/7 գրաֆիկով:

Ֆասթ բանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչ Մհեր Մհերյանը նշել է, որ Բանկը հաճախորդներին ներկայանալու է տեխնիկապես վերազինված սրահով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ բանկը Մարտունի քաղաքում ներկայանում է նոր վերաբրենդավորված մասնաճյուղով, որտեղ բոլոր հնարավորություններն առկա են հաճախորդների բարձրորակ սպասարկումը և ֆինանսական գործառնությունների կատարման փորձառնությունն էլ ավելի բարձր մակարդակով ներկայացնելու համար», – ասել է նա։

Ֆասթ բանկն առաջնորդվում է հաճախորդների սպասարկումը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցնելու սկզբունքով։ Բանկը վերջին ամիսներին ակտիվորեն իրականացնում է ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային մասնաճյուղերի վերաբրենդավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բոլոր մասնաճյուղերում ապահովել հարմարավետ, բարձր որակի սպասարկում` հընթացս  նաև մեծացնելով ծառայությունների շրջանակը։

Ֆասթ բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031