Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը փորձել է արդարանալ, ըստ էության, ընդունելով ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նիստում զեկուցողի որակումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ. «168 ժամ»

Դեկտեմբեր 05,2024 10:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվել են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցները:

Նստաշրջանին ՀՀ-ից մասնակցել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ զեկուցող Յունգ Քամ Ջոնը իբրև թե որոշ մտահոգություններ է հայտնում, թե կոմիտեն տեղեկատվություն է ստացել այն մասին, որ Հայաստանում այնպիսի անձանց հուշարձաններ են տեղադրվել, ինչպիսին Գարեգին Նժդեհն է։ Ըստ զեկուցողի՝ նա «համագործակցել է ֆաշիստական ​​ռեժիմի հետ և հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։

Զեկուցողի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Նժդեհը կարևոր է հայ ժողովրդի համար։ Նա հայկական պատվիրակությանը խնդրել է պարզաբանել, թե Հայաստանում դպրոցական ծրագրերն ինչպե՞ս են անդրադառնում պատմության բոլոր հարցերին, նպաստում հանդուրժողական, առանց խտրականության միջավայրի ձևավորմանը։

Վահան Կոստանյանը փորձել է արդարանալ զեկուցողի, այսպես կոչված, մտահոգություններին ի պատասխան, ըստ էության, ընդունելով Յունգ Քամ Ջոնի որակումը Գարեգին Նժդեհի վերաբերյալ։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031