ԱԺ-ում հավատարմագրված լրագրող Քրիստինա Մուշեղյանը, բարեխղճորեն կատարելով իր մասնագիտական պարտականությունները, մոտեցել է ԱԺ-ում Հովիկ Աղազարյանին, որը կոպիտ կերպով հարձակվել է, վիրավորել լրագրողին, որին ականատես են եղել ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ: Չտարածելու համար կուսակցությունից հեռացված ու մերժված Աղազարյանի խոսքերը՝ միայն տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո ԱԺ միջանցքում մեր լրագրողին եւ օպերատորին է մոտեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ հետաքրքրվել` «Ձե՞զ է վիրավորել Հովիկ Աղազարյանը: Գլուխը պատին է տվել, դիմում գրե՛ք մեր ֆրակցիա, կպատժենք»։
Հ. Գ. Աղազարյանին պատժելու վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի դիմումն արդեն ԱԺ նախագահի սեղանին է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։