Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում». «Փաստ»

Դեկտեմբեր 05,2024 09:00

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ու յուր տիկինը հերթով «ավետեցին» հանրությանը, թե բա՝ այսքան ու այսքան դիտումներ, «կիսումներ» ունեն տարբեր սոցցանցերում, այսքան ու այսքան «հավանումներ»: Աննա Հակոբյանը՝ դեռ մի կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում ստացվում է, որ երկրի ղեկավար համարվող անձը լրիվ «տիկտոկեր» ու «բլոգեր» է դարձել: «Բլոգեր-ղեկավար», էլի:

Փաստացի հպարտանալու, գլուխ գովելու բան չի մնացել, նստել ու հաշվում են, թե որքան դիտում ունեն, քանի «կիսում», քանի «հավանում»: Այսինքն, թե՝ վարկանիշներն իբր աճում է, իրենց հանդեպ հետաքրքրությունն իբր աճում է: Դե, տոլմայի-բանի հաշվին:

Մի ժամանակ գոնե «100 փաստ» էր նշում, որոնց մեծ մասն, իհարկե, փաստեր չէին, կամ կեղծ էին, բայց հիմա արդեն լրիվ «տիկ-տոկ» վիճակ է: Թե բա՝ այսքան ու այսքան հազար դիտում ու հավանում է եղել: Ուրեմն՝ այդքան զոհ տվեցինք իրենց պատճառով, ուրեմն՝ 12 հազար քառակուսի կիլոմետր թուրքին են տվել, ուրեմն՝ հերթով զիջում են ու զիջում, դա… հեչ:

Կարևորը՝ «Տիկ-տոկում» կամ «Ֆեյսբուքում» «լայքեր» ու «շեյրեր» ունեն: Ինչպիսի կարևորագույն, խոշորագույն ձեռքբերում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031