Իմ տանը, ինչպես եւ իմ ամբողջ թաղում՝ Զովունի գյուղում, մոտ 17 ժամ՝ երեքշաբթի օրվանից՝ ժամը 16.30-ից մինչեւ չորեքշաբթի՝ ժամը 11.30 լույս չկար: Դա, անշուշտ, ուներ իր բացասական կենցաղային հետեւանքները՝ կարդալ եւ գրել մոմի լույսի տակ, մրսել եւ այլն:
Բայց մյուս կողմից այդ վիճակը նաեւ արգասաբեր էր ինձ համար, որովհետեւ արտաքին աշխարհի հետ կապող բոլոր սարքերի լիցքավորումը սպառվել էր, եւ այդ աշխարհի հետ իմ բոլոր կապերը (հատկապես կարեւոր հանգամանք է՝ սոցցանցային հարթակներում)՝ խզված էին: Կարելի էր կենտրոնանալ բացառապես կարդալու եւ գրելու վրա:
Դուք, բնականաբար, կհարցնեք՝ «իսկ ինչն է քեզ խանգարում անջատել այդ բոլոր սարքերը, երբ տանը հոսանք կա»: Պատասխանեմ՝ միշտ «կապի մեջ լինելու» սովորությունը, եթե ուզում եք՝ թուլակամությունը, վախը, որ հանկարծ ինչ-որ բան կպատահի, եւ դրա մասին չեմ իմանա: Բայց եթե որեւէ լուրջ իրադարձություն տեղի ունենա, հնարավոր չէ, որ դա անհայտ մնա:
Արեւմուտքում ընդունված, այսպես կոչված, «պոզիտիվ հոգեբանությունն», իհարկե, խիստ վիճահարույց է. «այգում մոլախոտ է աճել՝ ա՜խ, ինչ լավ է»: Ոչ, իհարկե, այդ մոլախոտը ցանկալի է քաղել: Բայց շարունակել ապրել եւ գործել այն հանգամանքներում, որոնք քեզնից կախված չեն եւ ինչ-որ առումով անբարենպաստ են, այդ «պոզիտիվ մոտեցմանը» ես կողմ եմ: Դա հեզության նշան է, եթե այդ բառը հասկանանք զուտ աստվածաշնչյան իմաստով:
Կարդացեք նաև
…Խախտելով Հայաստանի Սահմանադրությունը՝ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներից պահանջեց («խնդրեց») վայր դնել մանդատները: Նարեկ Զեյնալյանը դա անմիջապես արեց, իսկ Հովիկ Աղազարյանը չարեց եւ, ի վերջո, դարձավ անկախ պատգամավոր: Ստացվում է, Աղազարյանը հերոս է, Զեյնալյանը՝ ո՞չ: Գուցե զուտ «հասարակական-քաղաքական» առումով այդպես է:
Բայց թույլ տվեք ոչ պոպուլյար հարց տալ՝ ի՞նչ կա այդ մանդատի մեջ, ի՞նչ խնդիրներ է լուծում պատգամավորը Հայաստանում: Իմ կարծիքով, Զեյնալյանը շահել է, Աղազարյանը՝ ոչ: Ամեն ինչ ունի իր դրական կողմը:
Ոչ թե գնալ եւ նստել մանրախոհ
Ամբարիշտների ժողովարանում
Ժանտամիտների առաջին բարձին…
Այլ նրանց հետ, որ սրտանց զղջացած՝
Ամոթահար են իրենց մեղքերից
Ու ահաբեկված մեծ դատաստանի հատուցման ահով:
Նարեկ, Ծ:Բ
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լևոն Արոնյանին մի անգամ հարց տվեցին,թե ինչ է անելու շախմատային կարիերայի ավարտից հետո։
Լևոնն անկեղծ պատասխանեց,որ բացի շախմատ խաղալուց, ոչինչ անել չգիտի։
Հովիկ Աղազարյանը նույնպես,բացի պատգամավորական աշխատավարձ ստանալուց, ոչինչ անել չգիտի և միակ իմաստը,որ նա մնաց որպես պատգամավոր,այդ աշխատավարձ ստանալն է։
Դա այդքան պարզ էր,որ կարծում եմ անդրադառնալու կարիք չկար։
Աղազարյանին,ինչպես ինքն է ասում,պետք է,որովհետև վարկեր ունի։