Դիվանագետները նախազգուշացրել էին, որ նման զինադադարի հետաձգումը Լիբանանը կհանգեցնի լիակատար փլուզման:
Լիբանանում ժամանակավոր զինադադար հաստատվեց Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ, վերջ դնելու Իսրայելի եւ «Հըզբոլլահի» միջեւ աննախադեպ բռնությանը: Շեշտեմ, որ սա հրադադար չէ, այլ պարզապես «ռազմական գործողությունների դադարեցում», եւ իրականում այս պայմանավորվածությունը փորձի է ենթակա եւ այս ժամանակավոր պայմանավորվածության վերահսկման եւ մոնիտորինգին հետեւելու ամենաբարձր մակարդակը պարզապես «փորձարկման փուլ է»:
Շատ ենթադրություններ եւ վերլուծություններ են ուղեկցել այս պայմանավորվածությանը, նրանցից շատերը լուրջ կասկածներ եւ թերահավատություն են հայտնում, որ այն կպահպանվի ու կհարատեւի:
Այս գործարքի հոդվածները չափազանց հավակնոտ են, եւ պարզ է, որ կողմերից յուրաքանչյուրը, եւ «Հըզբոլլահը», եւ Իսրայելը տարբեր կերպ են մեկնաբանում դրա հիմնական կետերը:
Կարդացեք նաև
Հարցի ամենամտահոգիչ կողմն այն է, թե ինչպես են դա դիտարկում այլ լիբանանցիներ, քանի որ այն, ինչ որ «Հըզբոլլահը» դա մեկնաբանում է, կտրուկ հակադրվում է, թե ինչպես են այն մեկնաբանում եւ տեսնում լիբանանյան շատ այլ քաղաքական ուժեր: Լրատվամիջոցների ներսում որոշ քաղաքական կուսակցություններ եւ «Հըզբոլլահը» համաձայնությունը ներկայացնում են հանրային կարծիքին, կարծես նրա քաղաքական հակառակորդները քննարկում են մի գործարք, իսկ «Հըզբոլլահը» պարզապես մեկ այլ գործարք, որը կապ չունի եւ կտրուկ հակադրվում է մյուսի ասածին, կարծես մի թեժ հակադրված մյուսի հակաթեզին:
Այս գործարքը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի վրա: Պաշտոնական Լիբանանը եւ «Հըզբոլլահը» հաստատապես հայտարարում են դա, Իսրայելն այլ մոտեցում ունի։
Համաձայնագրի առանցքային կետերն են.
- Ռազմական գործողությունների դադարեցում. եւ Իսրայելը, եւ «Հըզբոլլահը», Լիբանանի այլ զինված խմբավորումների հետ միասին, համաձայնել են դադարեցնել հարձակողական գործողությունները:
- «Հըզբոլլահի» դուրսբերում. «Հըզբոլլահը» կտեղափոխի իր ծանր զինատեսակները Լիտանի գետից հյուսիս եւ կդադարեցնի իր զինված ներկայությունը սահմանի երկայնքով:
- Լիբանանի բանակի տեղակայում. լիբանանյան բանակը կտեղակայի առնվազն 5000 զինվոր հարավային Լիբանանում, համալրված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի եւ լրացուցիչ ֆրանսիական զորքերով:
- Վերահսկողություն միջազգային կոմիտեի կողմից. ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ այլ անդամներից կազմված կոմիտեն կվերահսկի համաձայնագրի իրականացումը:
- Զենքի վերահսկում. Լիբանանի բոլոր չարտոնված զենքի արտադրությունը եւ ռազմական օբյեկտները կոչնչացվեն կառավարության հսկողության ներքո:
- Մոնիտորինգ եւ զեկուցում. Իսրայելը ցանկացած կասկածելի գործունեության մասին կզեկուցի միջազգային կոմիտեին, որը կհամակարգի լիբանանյան բանակի հետ պատասխանները:
Չեմ ուզում հոռետես թվալ, բայց կարծում եմ, որ այս գործարքը կարող է հանգեցնել վտանգավոր հետեւանքների, եւ հավասարումը չափազանց բարդ է եւ պայթուցիկ, մանավանդ այս՝ «Լիբանանի բոլոր չարտոնված զենքի արտադրությունը եւ ռազմական օբյեկտները կոչնչացվեն կառավարության հսկողության ներքո» կետը: Լիբանանյան բանակը եւ լեգիտիմ զինված ուժերը կլինեն բացառիկ ռազմական ներկայությունը Լիբանանի հարավում, բայց ով կիրականացնի դա, «Հըզբոլլահի» պատգամավորներն ասացին, որ իրենք, այնուամենայնիվ, հրապարակային ռազմական ներկայություն չեն, դա կարող է մեկնաբանվել, որ «Հըզբոլլահը» հասկանում է, որ իր ռազմական ներկայությունը հանրությանը տեսանելի չի լինելու եւ վերջ, հարցը լուծված է:
Ավելին, եթե լիբանանյան բանակը փորձի ստիպել «Հըզբոլլահին» զենք չկրել, մեծ վտանգ կա, թե նրանք կբախվեն «Հըզբոլլահի» հետ, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի։
Մյուս կողմից, եթե նրանք որոշեն աչք փակել, Իսրայելը հետեւում է, եւ հայտարարում, որ չի հանդուրժի «Հըզբոլլահի» ռազմական ներկայությունը եւ որ կոշտ հարվածով կհակադարձի:
ԱՄՆ բանակի հրամանատարը կլինի նրանց թվում, ովքեր վերահսկում են իրականացումը, «Հըզբոլլահը» ԱՄՆ-ին հայտարարում է, որպես բարձր մակարդակի թշնամի: Նույնիսկ առաջին օրը մենք լսում ենք 2 կողմերի միջեւ խախտումների մասին լուրեր, Իսրայելը մահացու հարվածներ է հասցրել անգամ այս համաձայնությունից հետո:
Դեռ չի ընտրվել Լիբանանի նախագահը, իսկ Իսրայելը ներկա է Լիբանանի հարավում, ինչը շատ պայթյունավտանգ սցենար է: Իսրայելը դուրս չի գա այնքան ժամանակ, քանի դեռ չի համարել, որ գործարքն իրականացվել է:
Արդյո՞ք «Հըզբոլլահը» նույն կերպ կտեսնի գործարքի վերջնական իրականացումը, ինչն Իսրայելն անում է, իմ նման շատ վերլուծաբաններ կասկածում ենք դրան:
Կարծում եմ, սա ընդամենը հետագա էսկալացիայի ժամանակավոր հետաձգում է:
Հուսով եմ, որ ես եւ վերլուծաբաններից շատերը սխալ դուրս կգանք:
Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.12.2024