Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան

Դեկտեմբեր 04,2024 22:11

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 3-ին՝ «Առատաձեռն երեքշաբթի», միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում պատմում են բարեգործությանը իրենց մասնակցության և այն կազմակերպությունների մասին, որոնց վստահում և օգնում են: Այդ օրն ավարտվում է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան, որը նախաձեռնել է Yandex Armenia-ն՝ երկրում բարեգործությանն աջակցելու նպատակով:

Ամբողջ նոյեմբեր Yandex Go-ի ծառայությունների օգտատերերը կարող էին միանալ «Առատաձեռն նոյեմբեր» բարի նախաձեռնությանը։  Բավական էր ուրբաթ օրերին տաքսի, առաքում կամ սնունդ պատվիրել։ Տաքսիների և առաքման բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործությանը փոխանցել է 5 դրամ: Իսկ սննդի յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար՝ սկսած 3000 դրամից, ընդհանուր գումարին ավելացրել է ևս 30 դրամ։  Yandex Armenia-ն ավելացրել է ակցիայի հինգ օրերի ընթացքում ստացված գումարը։ Ակցիայի արդյունքներով՝ «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ), «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ», «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպություններին կփոխանցվի 4 570 000 դրամ:

«Մեր առաջնային նպատակը յուրաքանչյուր երեխային անհրաժեշտ բժշկական օգնությամբ ապահովելն է։ Մենք երախտապարտ ենք Yandex Go-ին մեր առաքելությանը հավատալու համար և բոլոր նրանց, որոնք աջակցել են մեր հիմնադրամին,  հետևաբար՝ նաև օգնել Հայաստանի երեխաներին, – ասել է «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, – Ձեր առատաձեռնությունը թույլ է տալիս մեզ իրականացնել կենսական անհրաժեշտության բուժումներ երեխաների համար: Նման արշավներն ընդգծում են հավաքական ջանքերի փոխակերպող ուժը»:

Yandex Armenia-ի նախաձեռնած «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան երկրում անցկացվեց երկրորդ անգամ։ Սա երկրում բարեգործության աջակցության նախագծերից մեկն է միայն: Օրինակ՝ Yandex Go-ն օգնում է նաև կազմակերպել անվճար ուղևորություններ և առաքումներ Հայաստանի մի քանի բարեգործական կազմակերպությունների շահառուների համար: Այսպիսով, ծրագրի մեկնարկից սկսած՝ օգնություն է ստացել 150 մարդ․ կատարվել է ավելի քան 4000 ուղևորություն և առաքում։

2024 թ․ բարեգործական կազմակերպությունների, ակցիայի մասնակիցների մասին տեղեկատվություն

  • «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է՝ ուղղված Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքի փոխակերպմանը կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի և տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի միջոցով։ ՔՈԱՖ-ը կենսական նշանակության մի շարք ծառայությունների հասանելիություն է ապահովում իր նորարար ծրագրերի միջոցով, որոնց հիմքում արդյունավետ ուսումնառության, բարեկեցության և ստեղծարարության խթանումն է։ Հիմնադրամը նաև աջակցում է երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանը՝ այդպիսով ոգեշնչելով նրանց կերտել ավելի փայլուն ապագա։

  • «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» – Հայաստանում միակ հիմնադրամն է, որն ամբողջությամբ նվիրված է էպիլեպսիա և այլ բարդ նյարդաբանական

հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ դեղորայքով, կազմակերպում է ախտորոշիչ և գենետիկ հետազոտություններ: Հիմնադրամը բուժման հասանելիությունը բարելավելու նպատակով ակտիվորեն համագործակցում է բժիշկների ու առողջապահության նախարարության հետ և բարեգործական միջոցառումներ, բազմատեսակ ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով մանկական էպիլեպսիայի և այլ նյարդաբանական հիվանդությունների խնդրի վրա:

  • «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» – բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին՝ ապահովելով բուժման հասանելիություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային առաջատար կլինիկաներում: Հիմնադրամը ժամանակակից բժշկական սարքավորումներով է զինում հիվանդանոցները և նպաստում բժիշկների մասնագիտական առաջընթացին, որպեսզի նրանք կարողանան ապահովել օգնության ամենաբարձր մակարդակ: Կազմակերպությունն իրականացնում է նաև հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրեր՝ նվազեցնելով մանկական մահացությունը և բարելավելով երեխաների կյանքի որակը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031