Հայաստանի Հանրապետության դեսպանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանի հետ
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպեց Ռուսաստանի Դաշնությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆի հետ:
Աշխատանքային և կառուցողական մթնոլորտում տեղի ունեցավ մտքերի փոխանակություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։
Դեսպան Արսենյանը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծեց նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Կարդացեք նաև
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն