Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը հայտնում է.
«Սպառնացել են կիթառահար, երգահան Տիգրան Ավետիսյանին «Սխալ երկիր» ռոք ալբոմի համար
Էսօր փակ համարից զանգել են Տիգրան Ավետիսյանին ու ասել՝
– Կարո՞ղ ա ուզում ես վաղը չզարթնես։
Կարդացեք նաև
Տիկոն, հարցրել ա, հանցագործությո՞ւն ես ուզում, թե՞ ինչ նկատի ունես
Սա ասել ա․
– Բա շնորհանդես ես անում, նիկոլին ես կպնում, վիդեոյիդ մեջ ասում ես՝ կենդանի-մենդանի։ Դու նայի, որ տենց շարունակես, վաղը կարող ա չզարթնես։
Տիկոն հարցնում ա՝ որ հետս խոսում ես, վախեցողի տպավորություն եմ թողնում։ Ում հետ եմ խոսում։
Սա թե՝ կարևոր չի, նայի ես քեզ զգուշացրի։
Նշում՝ խոսքերը բառացի չի փոխանցված։
Տիգրանը նոյեմբերին թողարկել ա «Սխալ երկիր» անունով ալբոմը, որը նվիրված է 2020-2023թթ հրահրված պատերազմներում բոլոր զոհվածներին։
Ալբոմը կոշտ քննադատություն է Արցախը հանձնած դավաճաններին։
Իհարկե, ոստիկանության համար մեծ խնդիր չի այս գործը բացահայտելը»։