Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ռոբերտ Նիքոլսոնին և «Save Armenia» դաշինքի հիմնադիր, ամերիկահայ գործարար, բարեգործ Ջեյմս Թուֆենկյանին:
Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և բարձր գնահատել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան առնչությունները, համագործակցության առկա բարձր մակարդակը:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրությանը, առկա զարգացումներին և մարտահրավերներին: Այս համատեքստում նախագահը մանրամասներ է ներկայացրել հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Ռոբերտ Նիքոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել Հայաստանի և ԱՄՆ փոխգործակցությանը:
ՀՀ նախագահի աշխատակազմ