ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քննադատություններին, որ Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականացնող խումբը հայ համայնքին թողել է ու վերադարձել Հայաստան։
«Ես որոշում եմ կայացրել, որ մեր առաքելությունը Հալեպից պետք է վերադառնա Հայաստան։ Բայց ես անկեղծ ասած չեմ հասկանում զուգահեռը հայ համայնքի հետ, որովհետեւ երբ խոսում ենք մեր կողմից ուղարկված խմբի մասին, այդ խումբն ունի հետեւյալ կարգավիճակը՝ երբ որ ես հրամայեմ, որ իրենք պետք է այնտեղից վերադառնան։
Ես չեմ կարա Սիրիայի համայնքին տարհանել, Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, ես չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ։ Եվ եթե ես հանդգնեմ եւ այդպիսի որոշում կայացնեմ, երկու հարց կա՝ նախ այդ որոշումն ո՞ւմ է հետաքրքիր, երկրորդը՝ ո՞նց եմ ես իրագործելու այդ որոշումը։ Այնտեղ կա պետական հստակ համակարգ, ես կայացրել եմ որոշումը, եւ մեր գործընկերները պատրաստ էին այդ որոշմանը ենթարկվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ