«Այս ամբիոնից ադրբեջանական թեզեր ու մոտեցումներ եք առաջ քաշում, որի վերջին վկայությունն էր օրերս ձեր ելույթը, որտեղ կան բազմաթիվ հակապետական եւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ մատնանշող փաստեր»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ամբողջությամբ վերափոխվեց բանակի սահմանադրական առաքելությունը։ «Եվ ամենամեծ վնասը, որն այդ ելույթով դուք տվեցիք, Արցախի կորուստը դուք համարում եք ՀՀ փրկության համար միակ ճիշտ քաղաքականությունը։ Դա ադրբեջանական թեզ է, թե՞ ոչ»,- ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց․ «Ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը շատ արտաքին ուժեր օգտագործել են որպես Հայաստանի վզին գցած պարան։ Ես ասում եմ՝ 2018 թվականի իրավիճակում Ղարաբաղի հարցի ցանկացած բանակցային առաջընթաց կարար լիներ մի ճանապարհով՝ Հայաստանի անկախության հաշվին։ Ես դա եմ ասում, ուրիշ բան չեմ ասում։ Այդ պահի դրությամբ Ղարաբաղի հարցը լուծված էր, այդ պահի դրությամբ խնդիր էր դրված այդ թվում՝ 44-օրյա պատերազմով լուծել Հայաստանի հարցը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ