«Հայաստանը ԵԱՏՄ-ն նախագահող երկիր է, բայց գիտենք, որ հերթական գագաթաժողովը տեղի է ունենալու ոչ թե Երեւանում, այլ Սանկտ Պետերբուրգում։ ՌԴ նախագահի օգնականն ասել է, որ հայկական կողմի խնդրանքով է գագաթնաժողովը տեղի ունենալու Ռուսաստանում։ Դուք նախորդ նիստին խնդրել եք արդյոք, որ այդ նիստը տեղի չունենա ՀՀ-ում։ Արդյոք այդ որոշման կայացումն ուղիղ փոխկապակցված է Հռոմի ստատուտի վավերացման հետ։ Եթե շատ ավելի պարզեցնեմ՝ Վլադիմիր Պուտինի ձերբակալության-չձերբակալության հարց կա՞ այս ամբողջի մեջտեղում»,- ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա նաեւ հարցրեց, թե Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս չգալը, «զադերժկան» ինչո՞վ է պայմանավորված։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց, որ անձամբ ինքը աննպատահարմար է համարել միջոցառման անցկացումը ՀՀ-ում։ «Եվ կարող եմ ասել՝ ինչու, որովհետեւ, ցավոք, հայտնի հանգամանքների բերումով ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ոչ բոլոր անդամներն են, որ ցանկալի են ՀՀ համար։ Եվ ձեր մտքերի ընթացքը մի քիչ այն ուղղությամբ չի ուղղված»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, զադերշկա չկա, կա արագության եւ տեմպի մասին մեր պատկերացումը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ