«Ադրբեջանում կան այդպիսի հրապարակումներ, հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։ Մինչդեռ, ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը, հենց ներքաղաքական նկատառումներով ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց․ «Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք, ինչո՞ւ, որովհետև, ըստ էության, մենք քաղաքական մակարդակում եւս մեկ իրավական քայլ ենք արել եւ փոխադարձ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք՝ փոխադարձ համաձայնությամբ, հաջորդ հատվածում։ Ես բացառում եմ ուղղակի որեւէ գործողություն ՀՀ կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելուն։
Այո, մեր երկրի ավելի քան 200 քկմ տարածքներ օկուպացված են, բայց նաեւ մենք հայտարարում ենք, որ այդ տարածքների հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր մեր օրակարգում չկա եւ չի լինելու, որովհետեւ սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի հաստատումը եւ սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս, որ մենք բանակցային իրավական հիմքի վրա այդ բոլոր հարցերը լուծենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ